Նկարագրություն
Գինու հարուստ բույրը լի է կարմիր մրգերի երանգներով, վանիլի և չոր խոտաբույսերի նոտաներով: Գինու համը հարուստ է, հասուն, կլորացված, փափուկ տանիններով, հասուն մրգերի նոտաներով և երկարատև հետհամով: «Inspira» Carmenere Reserva-ն բարդ, լավ կառուցվածք ունեցող կարմիր գինի է՝ բազմակողմանի բույրով և հարուստ, երկարատև համով: Գինին պատրաստվում է Չիլիում հայտնի Carmenere խաղողի տեսակից, որն իր ողջ ներուժը դրսևորում է Կենտրոնական հովտի մեղմ, արևոտ կլիմայում, որտեղ գտնվում են տարածաշրջանի լավագույն խաղողի այգիները: Գինու խառնուրդը ներառում է նաև Կաբեռնե Ֆրանի և Կաբեռնե Սովինյոնի փոքր չափաբաժին: Գինու արտադրության համար բերքահավաքը կատարվում է ձեռքով մայիսի երկրորդ շաբաթվա ընթացքում: Խմորումը տեղի է ունենում չժանգոտվող պողպատե տարաներում, իսկ մալոկլակտիկ խմորումը՝ ֆրանսիական և ամերիկյան կաղնե տակառներում: Նույն տակառներում հասունացումը տևում է 6 ամիս: