Նկարագրություն
Հին Արենի, Ոսկեհատ Ռեզերվը չոր սպիտակ գինի է, որը պատրաստվում է հայկական Ոսկեհատ խաղողի տեսակից: Գերազանց որակի խաղողը հավաքվում, սեղմվում և խմորվում է պողպատե տարաներում՝ առանց նախնական մացերացիայի: Գինին հասունանում է մանր նստվածքի վրա արցախյան և ֆրանսիական կաղնե տակառներում 18 ամիս: Լիքը մարմնով, պարուրող գինի՝ հզոր համով և պարզ կառուցվածքով: Ծիրանի, դեղձի և բալենու հասուն երանգները միահյուսված են վանիլի, կրեմի, փայտի և պղպեղի սուր նրբերանգների հետ: Գինու բարդ բույրը պարունակում է ակացիայի ծաղիկների, տանձի, ցիտրուսի, վանիլի, դեղձի, մեղրի, նարնջի, մարմելադի, դաղձի, ծիրանի և սպիտակ պղպեղի երանգներ: