Նկարագրություն
Այս գինին մի քանի տերուարներից ընտրված խաղողի այգիների խառնուրդ է։ Արենի՝ Աղավնաձոր գյուղից, հրաբխային և կրաքարային հող, ծովի մակարդակից 1300-1400 մ բարձրության վրա։ Խնդոգնի՝ Ստորին Արցախից, ծովի մակարդակից 400-500 մ բարձրության վրա։ Քոթ Մալբեկ՝ արարատյան դաշտավայրից, հրաբխային և կավային հող, ծովի մակարդակից 1000-1100 մ բարձրության վրա։ Գինին մինչև 6 ամիս հասունացվում է 1-3 տարեկան միջին/թեթև տապակած սպիտակ գինու տակառներում։