Skip to content Skip to footer

Ariats Kes Kakhani

Տեսակ։ Product ID: 20450
Report Abuse

Նկարագրություն

Գինին ունի փայլուն նռնագույն՝ կարմիր երանգներով։ Արտահայտիչ բույրը պարուրվում է հասուն բալի, սև հաղարջի և հապալասի ինտենսիվ նոտաներով, որոնք լրացվում են քաղցր համեմունքների, գետնանուշի և անանուխի նրբերանգներով։ Գինին գրավում է իր մեղմ, հագեցած, հաճելի, նրբագեղ համով՝ հյութալի մրգային միջուկով, լավ ինտեգրված տանիններով, ներդաշնակ թթվայնությամբ և շատ երկար, կենսունակ հետհամով՝ սև հաղարջի նրբերանգներով։ «Արիաց» Կես Կախանին հարուստ կարմիր չոր գինի է հին հայկական ոճով, որը արտադրվում է Արենի խաղողի տեսակից՝ այլ տեղական կարմիր խաղողի տեսակների փոքր համամասնությամբ։ Խաղողը մշակվում է Վայոց Ձորի մարզի եզակի տերուարում։ Լավագույն հասունության պահին հավաքված խաղողը չորանում է 2-3 ամիս։ Հետագայում չամիչացված հատապտուղների կեսը ենթարկվում է սառը մացերացիայի՝ պայծառ գույն և բազմակողմանի բույր ստանալու համար։ Խմորումը տեղի է ունենում 15°C վերահսկվող ջերմաստիճանում՝ չժանգոտվող պողպատե տարաներում։ Այնուհետև գինին հասունանում է առնվազն 6 ամիս՝ դարավոր հայկական կաղնուց պատրաստված նոր տակառներում։ Խորհուրդ է տրվում գինին մատուցել մսային ուտեստների, մասնավորապես՝ խորոված մսի և որսի, ինչպես նաև պանիրների հետ։

Հավելյալ Ինֆորմացիա

Երկիր

Հայաստան

Շրջան

Վայոց Ձոր

Խաղողի տեսակ

Արենի Սև

Բերքահավաքի տարի

2018

Ալկոհոլ

14%

Շաքար

Չոր

Սննդի Համադրություն

Cheese, Grilled Meat, Hot Appetizer, Meat Assorti, Meat Dish

Ծավալ

0.75ml

Գործարան

Gevorkian Winery

Loading...

Product Enquiry

hy