Նկարագրություն
Գինու մեղմ, կլոր և թարմացնող համն ունի պարուրող կրեմային կառուցվածք, ցիտրուսային մրգերի, խնձորի, տանձի և անանասի հյութալի երանգներ, տապակած ընկույզի և վանիլի նոտաներ՝ երկարատև հետհամով: Նրբագեղ ֆրանսիական չոր սպիտակ գինի Louis Latour, Chardonnay-ն պատրաստվում է Բուրգունդիայի՝ Ֆրանսիայի լավագույն գինեգործական շրջաններից մեկի, խաղողի այգիների կավա-կրաքարային հողերում աճեցված շարդոնեի ընտրված խաղողից, որտեղ դարավոր ավանդույթները ուշադիր պահպանվում են, և տարբեր տարիների բերքահավաքի բույրերը թևածում են գինու մառաններում: Տեղական մայրցամաքային կլիման, որը բնութագրվում է ցուրտ ձմեռներով, տաք, իսկ երբեմն նույնիսկ շոգ ամառներով և չոր աշուններով, իդեալական է Շարդոնեի մշակման համար, որը նման պայմաններում լիովին բացահայտում է իր սորտային բնութագրերը: Բերքը հավաքվում է ձեռքով 30-ամյա որթատունկերից, երբ հատապտուղները հասնում են օպտիմալ հասունության: Խմորումը տեղի է ունենում պողպատե տարաներում՝ վերահսկվող ջերմաստիճանում: Մալոկլակտիկ խմորման ավարտից հետո գինին հասունացվում է չժանգոտվող պողպատե տարաներում 8-10 ամիս: