Skip to content Skip to footer

Chateau Bellegrave

Տեսակ։ Product ID: 20514
Report Abuse

Նկարագրություն

Գինու առատաձեռն, հարուստ բույրը բացահայտում է հասուն մուգ մրգերի, թփերի, համեմունքների և կաղնու երանգներ: Գինու համը կլոր է, հագեցած, մետաքսանման կառուցվածքով, մրգային միջուկով և երկարատև հետհամային նուրբ տանիններով: «Chateau Bellegrave»-ը գեղեցիկ և նրբագեղ Բորդոյի գինի է՝ նուրբ, շքեղ, մրգային համով: Բերքահավաքը փոքր էր և բավականին ուշ: Զգուշորեն անցկացված տեխնիկական զննման շնորհիվ բացահայտվել են ամենամեծ բուրավետ ներուժ ունեցող տարածքները, որտեղ խաղողն ուներ ավելի արտահայտված սորտային բնութագրեր: Այսպիսով, Մերլո սորտը տպավորիչ էր հասուն մրգերի գեղեցիկ գունագեղ բույրով, իսկ Կաբեռնե Ֆրանկը՝ իր կենտրոնացված գույնով և տանինների հասունությամբ: Հատապտուղները տեսակավորվել են, ապա ենթարկվել ավանդական գինիֆիկացման, որը ներառում է 21-օրյա մացերացիա: Գինին հասունացվել է կաղնե տակառներում, որոնցից 1/3-ը նոր էր: «Chateau Bellegrave, Pomerol AOC» գինին ստացվել է հավասարակշռված, խիտ, լավ հասունացման ներուժով:

Հավելյալ Ինֆորմացիա

Երկիր

Ֆրանսիա

Շրջան

Bordeaux, Pomerol AOC

Խաղողի տեսակ

Cabernet Franc, Merlot

Բերքահավաքի տարի

2016

Ալկոհոլ

13.5%

Շաքար

Չոր

Սննդի Համադրություն

Cheese, Meat Assorti, Meat Dish, Poultry

Ծավալ

0.75ml

Գործարան

Chateau Bellegrave

Loading...

Product Enquiry

hy