Նկարագրություն
Մխիթար Գոշը միջնադարյան հումանիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկն է՝ գիտնական, օրենսդիր, աստվածաբան, մատենագիր և առակագիր։ Այս յուրահատուկ կարմիր չոր գինին պատրաստվում է արարատյան դաշտավայրում և Տավուշի մարզում աճեցված Տիգրանի և Կարմրահյութ խաղողի տեսակների ընտրյալ բերքի գինիների խառնուրդից։ Խառնմանը մասնակցում են միայն բարձրորակ և հատուկ ընտրված գինիներ։ Այս գինին արտադրվել է մասնագետների հմտությունների և աշխատասիրության շնորհիվ։ Այն ունի մուգ կարմիր գույն՝ մանուշակագույն երանգներով։ Բույրը հագեցած է, ներդաշնակ, հաճելիորեն արտահայտված մրգային և դաշտային ծաղիկների երանգներով։ Համը հարուստ է, ներդաշնակ և մսոտ, արտահայտված հասունացման և մրգային ու հատապտղային երանգներով։