Նկարագրություն
Մուխը՝ ընտանեկան շունը, գամփռ է՝ մեծ հայկական հովվաշուն, խաղկոտ և լուրջ, բայց շատ զգոն: Նրա անունը նշանակում է «ծուխ», ինչը համապատասխանում է նրա մորթու գույնին. սև և մոխրագույն՝ սպիտակ շեշտադրումներով: Նա իր մոր՝ Նուշի չափսից երկու անգամ մեծ է: Երբ նրանք քաղաքում չեն, միասին թափառում են Փափազյանի խաղողի այգիներում: Գինին լիքն է, ինտենսիվ, հավասարակշռված, մրգային, մեղմ տանիններով և թարմ թթվայնությամբ: Գինին ունի հարուստ բույր՝ մուգ հատապտուղների, վայրի ծաղիկների և համեմունքների արտահայտիչ երանգներով: